Ռամոսը, Կասիլյասը և Կարվախալը` Ռոնալդուի հեթ-տրիկի մասին

Ռամոսը, Կասիլյասը և Կարվախալը` Ռոնալդուի հեթ-տրիկի մասին

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Սևիլյայի» նկատմամբ: Մադրիդյան թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը, պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Դանի Կարվախալը խաղից հետո լրագրողների հետ զրույցում թիմակցի հաջող խաղի վերաբերյալ իրենց մեկնաբանություներն են տվել:

Սերխիո Ռամոս. «Կրիշտիանուն գոլերով է ապրում: Ես ուրախանում եմ նրա գոլերով: Ակումբի պատմության ընթացքում շատ ֆուտբոլիստների են սուլել: Երբ քեզ սուլում են, նշանակում է` երկրպագուները գիտեն, որ դու կարող ես ավելի լավը լինել: Դա Ռոնալդուին ուժեղացնում է»:

Իկեր Կասիլյաս. «Ուրախ ենք Կրիշտիանուի համար: Իր գոլերով նա անհավանական օգուտ է բերում թիմին: Ռոնալդուն տպավորում է: Նրա արդյունավետության շնորհիվ «Ռեալը» կշարունակի պայքարել Իսպանիայի առաջնությունում չեմպիոնության համար»:

Դանի Կարվախալ. «Ոչ ոքի չի զարմացնում, որ Ռոնալդուն մեկ խաղում 2-3 գոլ է խփում: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և հերթական անգամ ապացուցեց դա»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում