Հետնապահները ոչ-ոքի խաղացին. «Արարատ»-«Բանանց»` 2:2

Հետնապահները ոչ-ոքի խաղացին. «Արարատ»-«Բանանց»` 2:2

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնող «Արարատը» հյուրընկալել էր յոթերորդ տեղում գտվող «Բանանցին»:

Մրցաշարային աղյուսակի հետնապահների պայքարը խաղաղ ելք ունեցավ. թիմերը երկուական գոլ խփեցին: «Արարատի» կազմում աչքի ընկան Ումարու Կաինան ու Բրայան դե լա Ֆուենտեն, իսկ «Բանանցի» կազմում` Արամ Շահնազարյանը և Վալտեր Պողոսյանը:

Այժմ «Բանանցն» ունի 25 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը, իսկ «Արարատն» ութերորդ տեղում է` ակտիվում ունենալով 9 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 24-րդ տուր

«Արարատ»-«Բանանց»` 2:2
Գոլերը` Կաինա 33′, դե լա Ֆուենտե 77′ – Շահնազարյան 48′, Պողոսյան 59′

Հետևեք մեզ նաև Telegram-ում