«Ռոման» հաղթեց «Ջենոային» (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց «Ջենոային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոման» 2:0 հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ: Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղում մեկական գոլ խփեցին Սեյդու Դումբիան և Ալեսանդրո Ֆլորենցին:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 64 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, իսկ «Ջենոան» մնաց 50 միավորով` 6-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռոմա»-«Ջենոա»` 2:0
Գոլերը` Դումբիա 35՛, Ֆլորենցի 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում