«Չելսին» նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

«Չելսին» նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Չելսին» նվազագույն հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ և մրցաշարի ավարտից երեք տուր առաջ նվաճեց չեմպիոնական տիտղոսը: «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասումխփեց Էդեն Ազարը:

Այժմ «Չելսին» ունի 83 միավոր և մյուս թիմերը շատ մեծ ցանկության դեպքում էլ չեն կարողանա գերազանցել Ժոզե Մոուրինյուի սաներին: «Քրիսթալ Փելասը» մնաց 42 միավորով` 12-րդ տեղում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Չելսի» – «Քրիսթալ Փելաս»` 1:0
Գոլը` Ազար 45՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում