«Ռեալն» ու «Ման. Յունայթեդը» պայքարում են նույն դարպասապահի համար

«Ռեալն» ու «Ման. Յունայթեդը» պայքարում են նույն դարպասապահի համար

Իտալական «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» ուշադրության կենտրոնում։

Բրիտանական «Daily Mail» պարբերականի տվյալներով, երկու ակումբներն էլ արդեն սկսել են բանակցել 30-ամյա սլովենացու գործակալների հետ։ Նշվում է, որ «Ման. Յունայթեդը» դիտարկում է Հանդանովիչի թեկնածությունն այն դեպքի համար, եթե Դավիդ դե Խեան որոշի հեռանալ թիմից, իսկ «Ռեալը» փորձում է գնել նրան, եթե դե Խեան որոշի մնալ «Յունայթեդում»։

Հանդանովիչի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականի ամառը։ Միլանյան ակումբը կարող է վաճառել նրան, որպեսզի «Մանչեսթեր Սիթիից» գնի Յայա Տուրեին և Ստեֆան Յովետիչին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում