Սուարեսը ՉԼ-ի «Ռեալ»- «Բարսելոնա» եզրափակիչ է կանխատեսում

Սուարեսը ՉԼ-ի «Ռեալ»- «Բարսելոնա» եզրափակիչ է կանխատեսում

«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպելու են կատալոնական ակումբն ու «Ռեալը»։

-Ես հույս ունեմ, ինտուիտիվ կերպով զգում եմ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպելու են «Բարսելոնան» և «Ռեալը»։ Իմ ժամանակ մի քանի անգամ կարող էր այդպիսի բան լինել, սակայն արդյունքում տեղի չի ունեցել, իսկ հիմա լավ պահ է դրա համար։

Կարծում եմ, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» կգերազանցեն կիսաեզրափակչի իրենց մրցակիցներին։ «Բավարիան» նշանակալից կորուստներ ունի, չնայած թիմը շատ ուժեղ է,-ասել է Սուարեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում