Վիդալ. «Յուվեի» հետ պայքարում «Ռեալը» ֆավորիտ է

Վիդալ. «Յուվեի» հետ պայքարում «Ռեալը» ֆավորիտ է

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում իր թիմին սպասվող դիմակայության մասին։ Իտալական ակումբի մրցակիցը լինելու է Մադրիդի «Ռեալը»։ Չիլիացի ֆուտբոլիստը կարծում է, որ դիմակայության ֆավորիտը իսպանական ակումբն է։

-«Ռեալը» մեզ հետ պայքարում ֆավորիտ է, սակայն ես կարծում եմ, որ մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգայում։ Մեր թիմի խաղացողները մտածում են նման հաջողության մասն, և այդ նպատակին հասնելն իրատեսական է։ «Յուվենտուսը» հիմա լավ վիճակում է, իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա վնասվածքների պատճառով մրցաշրջանն ինձ համար անհաջող ստացվեց, սակայն ես ժամանակին շարք վերադարձա,-ասել է Վիդալը։

«Յուվենտուսը» մայիսի 5-ին կհյուրընկալի «Ռեալին», իսկ պատասխան խաղը կկայանա մայիսի 13-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում