«Adidas»-ը ներկայացրել է «Միլանի» նոր մարզահագուստը (լուսանկար)

«Adidas»-ը ներկայացրել է «Միլանի» նոր մարզահագուստը (լուսանկար)

«Adidas» ընկերությունը ներկայացրել է «Միլանի»` 2015-16թթ. մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզահագուստը: «Միլանն» այս մարզահագուստը կներկայացնի Իտալիայի առաջնության 35-րդ տուրի` «Ռոմայի» հետ հանդիպման ժամանակ: Մարզահագուստը «Միլանի» ավանդական` կարմիր և սև գույներով են: 

«Այս մարզահագուստը յուրօրինակության և էլեգանտության միաձուլում է: Այն ոճի արտացոլում է, ներկայացնում է ներկայի և պատմության կապը: Այս որակները բնորոշ են ինչպես «Միլանին», այնպես էլ «Adidas»-ին»,-հայտարարել է «Միլանի» կոմերցիոն տնօրեն Յապ Կալման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում