Վիսենտե դել Բոսկեից մինչև Անչելոտի. Ի՞նչ է սպասվում դոն Կարլոյին

Վիսենտե դել Բոսկեից մինչև Անչելոտի. Ի՞նչ է սպասվում դոն Կարլոյին

«Ռեալը» 21-րդ դարում արդեն 7-րդ անգամ կարող է մրցաշրջանն առանց գլխավոր տիտղոսների ավարտել: Հասկանալու համար, թե ինչո՞վ է դա վտանգավոր գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար, հայացք նետենք ոչ վաղ անցյալ:

2003-04թթ. մրցաշրջան

Մադրիդցիները երկար ժամանակ չկարողացան հասկանալ ու ներել նախագահ Ֆլորենտինո Պերեսի որոշումը՝ Վիսենտե դել Բոսկեին թոշակի ուղարկելը: Պարոն Ֆլորենտինոն համարժեք փոխարինող կարողացա՞վ գտնել: Ո՛չ: Կարլուշ Կեյրուշը պաշտոնի կտրուկ բարձրացում ունեցավ. «Մանչեսթեր Յունայթեդում» երկրոդական դերում լինելուց հետ դարձավ առաջինը «Ռեալում»: Փորձարկումը ձախողվեց:

2003-04թթ. մրցաշրջանում «Ռեալը» ոչ թե մեկ, այլ միանգամից երեք հետ քայլ արեց մրցաշարային աղյուսակում՝ առաջինից չորրորդ հորիզոնականում հայտնվելով: Դուրս մնաց Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչից, Իսպանիայի գավաթի խաղարկության ժամանակ լրացուցիչ րոպեներին պարտվեց «Սարագոսային»: Դրա համար էլ պորտուգալացի մասնագետի համար «Ռեալում» առաջին մրցաշրջանը նաև վերջինը դարձավ:

2004-05թթ. մրցաշրջան

2000-ականների կեսերին Պերեսն իր թիմում ոսկե տղաների էր հավաքել: Նրա թիմում էին Բեքհեմը, Զիդանը, Օուենն ու Ռոնալդոն, և «Ռեալը» կարելի է ասել մեխանիկորեն պետք է բարձրանար համաշխարհային ֆուտբոլի բարձունքը, սակայն տեղի ունեցավ հակառակը: Նախագահի քայլերը կրկին հուսախաբ արեցին: Համբերությունը երբեք նրա ուժեղ կողմերի ցուցակում չի եղել:

Խոսե Անտոնիո Կամաչոն մրցաշրջանի մեկնարկից հետո մեկ ամիս էլ չաշխատեց: Գարսիա Ռեմոնը աթոռին մնաց մինչև Սուրբ Ծնունդ: «Ռեալը» մրցաշրջանն ավարտեց բրազիլացի Լուշեմբուրգուի հետ.. կրկին օրիգինալ ընտրություն էր: Նորեկը կարողացավ թիմին  առաջ տանել, բայց չեմպիոնական պայքարում զիջեց «Բարսելոնային»: Պերեսն այս անգամ կտրուկ քայլերի չդիմեց, և Վանդերլեյ Լուշեմբուրգուին աշխատանքը շարունակելու հնարավորություն տվեց, բայց մինչև դեկտեմբեր:

2005-06թթ. մրցաշրջան

Լուշեմբուրգուին հրաժեշտ տալուց հետո ակումբը ևս մեկ ցնցում ստացավ՝ սեփական ղեկավարի հեռացումը: «Ռեալի» նախագահը վաղաժամ հեռացավ իր պաշտոնից: Երևի միամտություն էր կառավարման լճացման փուլում թիմից խիզախություն պահանջելը: Վերջինս սպասելի էր, որ մրցաշրջանը կավարտեր Իսպանիայի առաջնության 2-րդ տեղով ու Չեմպիոնների լիգայում կիսաեզրափակչով կբավարարվեր: Նոր ղեկավար Ռամոն Կալդերոնը խելացի վարվեց ու Լոպես Կարոյին փոխարինեց Կապելոյով: Պարոն Ֆաբիոն սկզբում թիմին տարավ ազգային առաջնության գագաթնակետին, սակայն դա երկար ու երջանիկ համագործակցության չվերածվեց: Մեկ տարի անց «Ռեալը» հրաժեշտ տվեց Կապելոյին:

2008-09թթ. մրցաշրջան

2008-ի ամռանը «Ռեալը» նվաճեց Սուպերգավաթը, սակայն դա երբեք չմնաց որպես վերջնանպատակ: Գերակա խնդիրների լուծման ճանապարհն էլի չստացվեց անցնել: Տեսնելով, որ ոչինչ չի ստացվում՝ Բերնդ Շուստերը ինքնակամ լքեց ակումբը: Խուանդե Ռամոսը աշխատանքը սկսեց Էլ կլասիկոյում կրած պարտությամբ, սակայն հետո հնարավոր 54-ից 52 միավոր վաստակեց: Հեքիաթն ավարտվեց «Բարսելոնայի» հետ խաղով. կատալոնացիները 6:2 հաշվով հաղթեցին: «Ռեալը» հետագա 4 խաղերում էլ պարտություն կրեց: Հասկանալի է, որ այդքանից հետո Խուանդե Ռամոսի հետ որևէ մեկը նոր պայմանագիր չկնքեց:

2009-10թթ. մրցաշրջան

Մադրիդում երջանկություն չգտավ նաև Մանուել Պելլեգրինին: Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակչի առաջխաղացում չեղավ, ազգային առաջնությունում 3 միավորով հետ մնաց «Բարսելոնայից» և գավաթի խաղարկությունում էլ խայտառակվեց` 0:4 հաշվով պարտվելով «Ալկորկոնին»:

Պելլեգրինին Պերեսի վերադարձից հետո առաջին մարզիչն էր, սակայն հույսերը չարդարացան ու 2010-ի մայիսին նա հեռացավ ակումբից: Հետո չիլիացի մասնագետն ասաց. «Ես ակումբում ձայնի իրավունք չունեի: «Ռեալում» լավագույններն են խաղում, բայց ոչ նրանք, որոնց կարիքը կա հստակ դիրքերում: Չի կարելի երաժշախումբ հավաքել 10 լավագույն կիթառահարներից, եթե դու քեզ դաշնակահար է պետք»: Պերեսի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է. մեղավորը միշտ դիրիժորն է:

2012-13թթ. մրցաշրջան

Ժոզե Մոուրինյուն «Ռեալում» մեկնարկեց Գավաթի հաղթանակով: Եթե պորտուգալացու փոխարեն մեկ այլ մասնագետ լիներ, Պերեսը հենց առաջին մրցաշրջանից հետո կհեռացներ աշխատանքից: Սակայն Մոուրինյուն հանճար է, հեղինակություն: Պորուգալացին Մադրիդում 3 մրցաշրջան աշխատեց, սակայն նա էլ չկարողացավ լավ նոտայի վրա ավարտել աշխատանքը: 2012-13թթ. մրցաշրջանում ազգային երկու առաջնություններում թիմը բավարարվեց երկրորդ հորիզոնականով, և ամռանն արդեն Պերեսը հրաժեշտ տվեց պորտուգալացուն:

2014-15թթ. մրցաշրջան

Կարելի է ասել` Իսպանիայի առաջնությունում «Ռեալն» այլևս չեմպիոնական հնարավորություն չունի: Եթե Անչելոտիի թիմը չկարողանա տանը հաղթանակ տանել «Յուվենտուսի» նկատմամբ և դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` նվաճելով գոնե մեկ նշանակալի տիտղոս, ամենայն հավանականությամբ, նոր մրցաշրջանը «Ռեալը» նոր մարզչի հետ կսկսի:

Մարզչական նվիրվածությունն ու աշխատանքը Պերեսին մտահոգում են այնքանով, որքանով Դել Բոսկեի պատմությունը դրա ապացույցն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում