Ովքե՞ր են ոգեշնչում «Ռեալի» ֆուտբոլիստներին

Ովքե՞ր են ոգեշնչում «Ռեալի» ֆուտբոլիստներին

Արդեն ներկայացրել ենք, թե ովքեր են ոգեշնչում «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին: Այժմ մեր դիտակետում Մադրդի «Ռեալի» ֆուտբոլիստների սիրեցյալներն են:

Էմմա Ռիս-Ջոնս (Գարեթ Բեյլի կինը)

Էմմայի և Գարեթ Բեյլի պատմությունը կարող էր որևէ հուզիչ մելոդրամայի հիմք դառնալ: Նրանք հարազատ Կարդիֆի դպրոցում են ծանոթացել ու մինչև հիմա անբաժան են: Էմմայի աչքի առաջ Բեյլը պատանուց հայտնի ֆուտբոլիստ դարձավ: Ընկերների ու ընտանիքի անդամների խոսքերով` Բեյլի` ճանաչում ձեռք բերելուց Էմման չի փոխվել ու հիմա էլ հասարակ, համեստ կին է: Զույգն այժմ մեծացնում է փոքրիկ Ալբային: Ուշագրավ է, որ Գարեթը երբեք չի խոսում իր և կնոջ հարաբերություններից և թույլ չի տալիս անձնական կյանքը դարձնել թեմա լրատվամիջոցների համար:

Դանիելա Օսպինա (Խամես Ռոդրիգեսի կինը)

Դանիելան հաճախ է պատմում, որ մայրը դեմ էր ընտանիքում ևս մեկ ֆուտբոլիստի հայտնվելուն: Դանիելայի եղբայրը հայտնի դարպասապահ Դավիդ Օսպինան է, ով հանդես է գալիս «Արսենալում»: Հետաքրքիրն այն է, որ վերջինս որևէ կապ չի ունեցել քրոջ ու Խամեսի ծանոթության հարցում: Զույգին ընդհանուր ընկերն է ծանոթացրել: 19 տարեկանում Խամեսը դեպի խորանն է քայլել ու 2 տարի անց հայր դարձել, իսկ այժմ փոքրիկ Սալոմեն նույնիսկ սեփական էջն ունի «Instagram»-ում: 

Վիկտորիա Կալդերոն (Իսկոյի ընկերուհին)

Վիկտորիան և Իսկոն Մալագայում համանուն ակումբի ելույթների ժամանակ են հանդիպել: «Նախորդ կյանքում» Վիկտորիան ակտիվ ժամանցի սիրահար էր, սակայն որդու ծննդից հետո միայն ընտանեկան կյանքով է ապրում: Հիմա նրա կյանքում երկու Իսկո կա՝ ավագն ու կրտսերը:

Վանյա Բոսնիչ (Լուկա Մոդրիչի կինը)

Մոդրիչի կնոջ ոչ միայն անունն է մեր ականջին խորթ, այլ նաև մասնագիտությունը: Բոսնիչը Լուկայի գործակալն է եղել: Երկարատև համագործակցությունը ծառայողական սիրավեպի, հետո նաև համատեղ կյանքի վերածվեց: Ամուսնությունից մի քանի ամիս անց լույս աշխարհ եկավ Իվան Մոդրիչը, իսկ երեք տարի անց ծնվեց Էմման: Ասում են` Լուկան կատարյալ ամուսին է և ազատ ամբողջ ժամանակն ընտանիքի հետ է անցկացնում:

Ադրեա Սալաս (Կեյլոր Նավասի կինը)

Նավասի հետ ծանոթությունը փոխել է Անդրեայի ամբողջ կյանքը: Եթե նախկինում նա բազմաթիվ ֆոտոսեսիաների էր մասնակցում, ծանոթությունից հետո նա հեռացավ այդ աշխարհից ու իրեն ամբողջությամբ նվիրեց Կեյլորին, առաջին ամուսնությունից ծնված աղջկան՝ Դանիելային և փոքրիկ Մատեոյին: 

Պիլար Ռուբիո (Սերխիո Ռամոսի ընկերուհին)

Այն, որ Պիլար Ռուբիոն, Ռամոսից մեծ է 8 տարով, զույգի երջանիկ կյանքում ոչ մի բացասական ազդեցություն չի ունեցել: Կրակոտ Ռուբիոն 2012-ին հայտնվեց Ռամոսի կյանքում: Հեռուստահաղորդավարուհին ու դերասանուհին Ռամոսին կարևոր մրցանակաբաշխությունների ժամանակ միշտ ուղեկցում է Ռամոսին: 2014-ի մայիսին պաշտպանն առաջին անգամ զգաց հայր լինելու բերկրարնքը, որդուն հոր անունով կոչեցին՝ Սերխիո Ռամոս Ռուբիո: Վերջերս էլ Ռամոսը հայտարարեց, որ սպասում են իրենց երկրորդ զավակի ծննդյանը:

Կլարիսա Ալվես (Մարսելոյի կինը)

«Ռեալի» թերևս ամենակենսուրախ մարդն ամուսնացել է 19 տարեկանում: Սակայն, ի տարբերություն նույն տարիքում ամուսնական կյանք սկսած հայրենակից Նեյմարի՝ մինչև հիմա երջանիկ է կնոջ կողքին: Մարսելոն իր կեսի հետ ծանոթացել է 15 տարեկանում, իսկ հիմա զույգը մեծացնում է Էնցոյին:

Կառլոտա Ռուիս (Ալվարո Արբելոայի կինը)

Կառլոտան և Ալվարոն 17 տարեկանից միասին են: 2009-ին նրանք ամուսնացան, իսկ մեկ տարի անց ծնվեց զույգի առաջնեկը` Ալբան: 2 տարի անց էլ, Կառլոտան, ով մասնագիտությամբ լոգոպետ է, որդի պարգևեց Արբելոային: Տղային Ռաուլ կոչեցին՝ Արբելոայի ընկեր Ռաուլ Ալբիոլի պատվին:

Լենա Գերկե (Սամի Խեդիրայի ընկերուհին)

Գեկեն ինքն էլ շատ հայտնի է Գերմանիայում: Նա մոդել է ու հեռուստահաղորդավարուհի, սակայն հանրաճանաչ ֆուտբոլիստի հետ սիրավեպը նրան էլ ավելի մեծ ճանաչում տվեց: Սամին և Լենան 2011-ից հանդիպում են, սակայն հարաբերություններն օրինականացնել չեն շտապում: Նրանց համար այսպես էլ է լավ:

Սառա Կարբոներո (Իկեր Կասիլյասի կինը)

Սառայի և Իկերի կրքոտ համբույրը հեռուստատեսային իսկական հիթ դարձավ 2010-ին: Ֆուտբոլիստի ու 2009-ին FHM ամերիկյան ամսագրի կողմից «աշխարհի ամենասեքսուալ լրագրող» տիտղոսին արժանացած Սառայի սիրավեպը քչերին էր հայտնի մինչև այն պահը, երբ 2010-ին Իսպանիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն: Խաղից հետո սիրահարներն ազատություն տվեցին զգացմունքներին: 2012-ին Իկերը և Սառան պաշտոնականացրին իրենց հարաբերությունները, իսկ անցյալ տարվա հունվարին ծնվեց նրանց առաջնեկը՝ Մարտին Կասիլյաս Կարբոներոն: Զույգը բազմիցս նշել է, որ ցանկանում է շատ երեխաներ ունենալ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում