«The Sun». Շեյկը Ռոնալդուից բաժանվել է դավաճանության պատճառով

«The Sun». Շեյկը Ռոնալդուից բաժանվել է դավաճանության պատճառով

Բրիտանական «The Sun» պարբերականին հայտնի է դարձել, թե ինչու են այս տարվա սկզբին բաժանվել ռուս մոդել Իրինա Շեյկը և «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Լրատվամիջոցը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Կրիշտիանուն Իրինային դավաճանել է տասնյակ կանանց հետ: Մոդելը տեղեկացել է Ռոնալդուի` այլ կանանց հետ հարաբերությունների մասին, կարդացել է նրանց հաղորդագրությունները և որոշել է դադարեցնել 5 տարվա հարաբերությունները: 

Ավելի վաղ Իրինա Շեյկը հայտարարել էր, որ Ռոնալդուի կողքին իրեն ապահով չի զգացել. «Մտածում էի` իդեալական տղամարդու եմ գտել, բայց այդպես չէր: Կարծում եմ` յուրաքանչյուր կնոջ համար էլ հաճելի չէ, երբ կողքիդ քո տղամարդը չէ: Ինձ համար տհաճ էր, ես ինձ անապահով էի զգում»: 

Իր հերթին պորտուգալացին երջանկություն էր մաղթել Իրինային, ով այժմ հանդիպում է դերասան Բրեդլի Կուպերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում