«Գոլդեն Սթեյթը» համառ պայքարում հաղթեց «Հյուսթոնին» (տեսանյութ)

«Գոլդեն Սթեյթը» համառ պայքարում հաղթեց «Հյուսթոնին» (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում կայացել է Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչի երկրորդ հանդիպումը: «Գոլդեն Սթեյթը» երկրորդ խաղում ևս առավելության է հասել «Հյուսթոն Ռոկետսի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 99:98 հաշվով:

Երկրորդ քառորդի ընթացքում «Գոլդեն Սթեյթն» ուներ 17 միավորի առավելություն, բայց հյուրերը կարողացան նախքան ընդմիջում կրճատել այդ տարբերությունը: Դրանից հետո համառ պայքար ընթացավ, իսկ վերջնամասում «Գոլդեն Սթեյթի» բասկետբոլիստները դժվարությամբ կարողացան պահօանել մեկ միավորի առավելությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ջեյմս Հարդենն էր, ով 38 միավոր վաստակեց և 10 կասեցում կատարեց, իսկ «Գոլդեն Սթեյթի» կազմում լավագույնը Սթիվեն Քարին էր, ով վաստակեց 33 միավոր:

NBA, Արևմուտք, երկրորդ եզրափակիչ

«Գոլդեն Սթեյթ» – «Հյուսթոն Ռոկետս»` 99:98 (36:28, 19:27, 22:20, 22:23)
Շարքի հաշիվը` 2:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում