Մոուրինյու. Իհարկե, ուրախ եմ լավագույն մարզչի կոչման համար

Մոուրինյու. Իհարկե, ուրախ եմ լավագույն մարզչի կոչման համար

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ շատ ուրախ է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզչի մրցանակը ստանալու համար:

-Ինչպես Անգլիայում ասում են, սա տորթի վրայի շոկոլադ է, բայց տորթն ավելի կարևոր է, քան շոկոլադը: Տորթն այն է, ինչի համար ես աշխատում եմ, աշխատում են իմ օգնականները, ֆուտբոլիստները, ակումբի տեխնիկական անձնակազմը, երկրպագուները: Բոնուսի կարգով էլ արժանացա լավագույն մարզչի կոչմանը, ինչի համար, իհարկե, ուրախ եմ:

Ֆուտբոլի խնդիրն այն է, որ մեկ տորթ ուտելով` դու ցանկանում ես էլի ու էլի ուտել: Այս տորթը` Անգլիայի առաջնությունում չեմպիոնությունը, ինձ շատ դուր եկավ: Անգլիա վերադառնալ և կրկին ստանալ այն… Ֆանտաստիկ զգացողություն է,-պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերված են «Sky Sports»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում