Ստոիչկովն ամոթանք է տվել Մադրիդի «Ռեալին»

Ստոիչկովն ամոթանք է տվել Մադրիդի «Ռեալին»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը բաց չի թողել Մադրիդի «Ռեալին» քննադատելու հերթական հնարավորությունը: Բուլղարացի ֆուտբոլիստն ընդգծել է, որ վերջին յոթ տարվա ընթացքում «Ռեալը» մեկ անգամ է հաղթել Իսպանիայի առաջնությունում:

-Սա պարզապես ամոթալի իրավիճակ է: Վետերանների հետ խաղալով ես ավելի շատ կհաղթեի առաջնությունում: Այս մրցաշրջանում «Ռեալը» նախապատվությունը տվել է բասկետբոլային Եվրոլիգային, քանի որ ֆուտբոլային եզրափակիչները «Ռեալի» ներկայացուցիչները հեռուստացույցով են դիտելու,-Ստոիչկովի խոսքերը մեջբերել են իսպանական առցանց պարբերականները` հղում կատարելով «Radio4G»-ին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչից, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից, Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ «Ռեալի» բասկետբոլային թիմը դարձել է Եվրոլիգայի չեմպիոն: Ստոիչկովի նախկին թիմն էլ արդեն դարձել է Իսպանիայի չեմպիոն և պայքարելու է Իսպանիայի ու Չեմպիոնների լիգայի գավաթակրի կոչման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում