Բարտոմեու. Պերեսն ինձ անձամբ չի շնորհավորել չեմպիոնության համար

Բարտոմեու. Պերեսն ինձ անձամբ չի շնորհավորել չեմպիոնության համար

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի զանգահարել իրեն և չի շնորհավորել կատալոնական թիմի` Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Բարտոմեուն նշել է, որ մադրիդյան ակումբից միայն գրավոր շնորհավորանք են ստացել:

-Պետք է նշեմ, որ Պերեսն ինձ անձամբ չի շնորհավորել: Մենք «Ռեալից» պաշտոնական շնորհավորական նամակ ենք ստացել, իսկ ահա «Էսպանյոլի», «Ատլետիկոյի» նախագահներն անձամբ են շնորհավորել,-Բարտոմեուի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության նախավերջին` 37-րդ տուրում նվաճեց չեմպիոնի կոչումը, մայիսի 30-ին Բիլբաոյի «Ատլետիկի» հետ պայքարելու է Իսպանիայի գավաթակրի կոչման համար, իսկ հունիսի 6-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցելու է «Յւովենտուսի» հետ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում