«Բորուսսիա»-«Վերդեր» խաղի հավանական մեկնարկային կազմերը

«Բորուսսիա»-«Վերդեր» խաղի հավանական մեկնարկային կազմերը

Գերմանիայի առաջնության վերջին` 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալելու է «Վերդերին»: 

«Բորուսսիայի» Twitter-յան էջը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս հավանական մեկնարկային կազմում է:

«Kicker» պարբերականի հաղորդմամբ էլ, «Բորուսսիան» կարող է խաղադաշտ դուրս գալ հետևյալ մեկնարկային կազմով.

Լանգերակ – Դուրմ, Սոկրատիս, Հյումմելս, Շմելցեր – Կել, Գյունդողան, Մխիթարյան, Կագավա, Ռոյս – Օբամեյանգ:

«Բորուսսիա Դորտմունդ»-«Վերդեր» հանդիպումը կայանալու է վաղը, մեկնարկը` Երևանի ժամանակով 17:30-ին:  Երկու թիմերն էլ այժմ ունեն 43 միավոր, կիսում են 7-8-րդ հորիզոնականները և պայքարում են Եվրոպայի լիգայի ուղեգրի համար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում