Լյորենտե. «Բարսելոնան» ֆավորիտ է, բայց ոչ միշտ է հաղթում լավագույնը

Լյորենտե. «Բարսելոնան» ֆավորիտ է, բայց ոչ միշտ է հաղթում լավագույնը

«Յուվենտուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարծում է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսելոնային» հաղթելու հնարավորություններ ունի: Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին, Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում:

-Գիտենք, որ հեշտ չի լինելու, քանի որ մրցելու ենք հիանալի մարզավիճակում գտնվող թիմի հետ: Կարծում եմ` պայքարելու ենք աշխարհի լավագույն թիմի դեմ: «Բարսելոնայի» հարձակման գծի ֆուտբոլիստները կարծես այլ մոլորակից լինեն, բայց մենք կփորձենք մեր խաղը ցուցադրել և հաղթել: «Բարսելոնան» ֆավորիտ է, բայց ֆուտբոլում ոչ միշտ է հաղթում լավագույնը,-Լյորենտեի խոսքերը մեջբերված են «El Mundo Deportivo»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում