Պովետկին. Գոհ չեմ, որ այդքան հեշտ հաղթեցի

Պովետկին. Գոհ չեմ, որ այդքան հեշտ հաղթեցի

Ռուս գերծանրքաշային բռցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը, ով մրցակցին՝ Մայք Պերեսին, նոկաուտի էր ենթարկել առաջին ռաունդում, մեկնաբանել է մենամարտը։

-Իհարկե, կցանկանայի ավելի երկար մենամարտել, ես գոհ չեմ, որ այսքան արագ հաջողվեց հաղթել։ Նույնիսկ ասելու բան չկա։ Երկու հարվածներս էլ գիտակցված էին, ես տրամադրվել էի դրանք, բայց չէի սպասում, որ այդքան արագ դրանք իրենց նպատակին կհասնեն։

Իմ նախնական որոշումն էր՝ չշտապել, առաջին ռաունդում հանգիստ աշխատել, իսկ ընթացքում ավելացնել։ Ինքներդ եք տեսնում՝ ինչ տեղի ունեցավ։ Բայց ես նրան հնարավորություն տվեցի ուշքի գալու, ուզում էի ավելի երկար մենամարտել։ Այս ամենն անսպասելի էր։ Ես երկար մենամարտ էի ակնկալում,-ասել է Պովետկինը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում