Աբրահամն ու Շտիգլիցը հանդիպել են մենամարտից առաջ (լուսանկարներ)

Աբրահամն ու Շտիգլիցը հանդիպել են մենամարտից առաջ (լուսանկարներ)

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 21-ին Գերմանիայի Հալլե քաղաքում մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել է առաջիկա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի հետ:

«Չորս մենամարտ Շտիգլիցի հետ արդեն շատ է ինձ համար: Այս անգամ պետք է վճռական հաղթանակ տանեմ, որպեսզի այլեւս հարցեր չառաջանան: Պետք է վերջնական ապացուցեմ, որ ես եմ ուժեղագույնը»,- Արթուր Աբրահամի խոսքերն է մեջբերում իր մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Ռոբերտ Շտիգլիցն իր խոսքում շեշտել է, որ մանրամասն ուսումնասիրել է նախորդ երեք մենամարտերը և չի կասկածում` այս անգամ ինքն է հաղթելու:

Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին. բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում