Աբրահամը պատրաստվում է Շտիգլիցի հետ մենամարտին (լուսանկարներ)

Աբրահամը պատրաստվում է Շտիգլիցի հետ մենամարտին (լուսանկարներ)

Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը հրապարակել է լուսանկարներ մարզիկի՝ Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտին նախապատրաստությունից։

«Երկարատև և ծանր աշխատանք` մարզումներ, որոնք նախորդում են մեծ հաղթանակներին… Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է գալիք մենամարտին:

Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում