Հայ բռնցքամարտիկները հայրենիք կվերադառնան 6 մեդալով

Հայ բռնցքամարտիկները հայրենիք կվերադառնան 6 մեդալով

Այս օրերին բռնցքամարտի մեծահասակների և պատանիների հավաքականները տարբեր ռինգերում մասնակցում էին մրցաշարերի:

Պատանիները Լվովում ուժերն էին չափում Եվրոպայի առաջնությունում, իսկ մեծահասակների հավաքականը Լիտվայում մասնակցում էր միջազգային մրցաշարի: Մարզիչներ Արման Հարությունյանի և Արտյոմ Սիմոնյանի գլխավորությամբ մեր պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 2 բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգեցին 57կգ քաշային Արման Անտոնյանը և 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը:

Իսկ ահա Լիտվայում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականը Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ նվաճեց 4 մեդալ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն ու 56 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին դուրս եկան եզրափակիչ և միայն եզրափակչում պարտություն կրելով արժանացան արծաթե մեդալի: Լիտվայում մեդալ նվաճեցին նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, ովքեր կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում