Ո՞ր ակումբներն են ավելի շատ վաստակում հովանավորչական պայմանագրերից

Ո՞ր ակումբներն են ավելի շատ վաստակում հովանավորչական պայմանագրերից

Թոփ-ակումբների եկամտի հիմնական աղբյուրը հովանավորչական պայմանագրերն են: Իհարկե, հեռարձակումներից ստացած եկամուտը ևս փոքր չէ, սակայն միայն դրանով հնարավոր չէ լինել գրանդ ակումբ, գնել Սուարեսի, Բեյլի նման ֆուտբոլիստների:

«Forbes»-ը կազմել է հովանավորչական պայմանագրերից կլորիկ գումարներ ստացող ակումբների տասնյակը: Առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը պայմանագրեր ունի «Nike», «Chevrolet» և «Аоn» ընկերությունների հետ: Դրանցից «կարմիր սատանաները» տարեկան 140 մլն դոլար եկամուտ են ստանում: Նոր մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» սկսելու է համագործակցել «Аdidas»-ի հետ: Համագործակցությունը կարժենա տարեկան 120 մլն եվրո, վատ չէ, չէ՞:

Առաջիկա տարիներին «Մանչեսթեր Յունայթեդին» կարող է հասնել «Բարսելոնան», որը համագործակցում է «Nike» և «Qatar Sports Investments» ընկերությունների հետ: Ուշագրավ է, որ 2015-16թթ. մրցաշրջանում այս շահավետ համագործակցությամբ ակումբների շարքը կհամալրի «Յուվենտուսը», որն արդեն պայմանագիր է կնքել «Adidas» և «Jeep»-ի հետ:

«Forbes»-ի վարկանիշային աղյուսակը 2014-15թթ. մրցաշրջանի տվյալներով:

«Forbes»-ի հավանական վարկանիշային աղյուսակը` նախատաեսված 2015-16թթ. մրցաշրջանի համար:

 Ամբողջական աղյուսակն ունի հետևյալ տեսքը:

 

Ակումբ Տեխնիկական հովանավոր  Մարզահագուստ  Մարզադաշտի հովանավոր Ընդհանուր եկամուտ
1. «Ման.  Յունայթեդ» «Nike» – 36 մլն $

«Chevrolet (GM)» – 80 մլն $

«Aeon» – 24 մլն $ 140 մլն $
2. «Բարսելոնա»  «Nike» – 39 մլն  $

«Qatar Sports Investments» – 41 մլն $

 չկա 80 մլն $
3. «Արսենալ» «Puma» – 34 մլն $

«Emirates» – 23 մլն $

«Emirates» – 23 մլն $ 80 մլն $
4. «Ման. Սիթի»  «Nike» – 18 մլն $

 «Etihad Airways» (մարզադաշտի հետ) – 61 մլն $

 «Etihad Airways»  79 մլն $
5. «Չելսի»  «Adidas» – 44 մլն $

 «Samsung» – 27 մլն $

 չկա  71 մլն $
6. «Բավարիա»  «Adidas» – 28 մլն $

 «Deutsche Telekom» – 34 մլն $

 «Allianz» – 9 մլն $  71 մլն $
7. «Ռեալ»  «Adidas» – 36 մլն $

 «Emirates» – 34 մլն $

 չկա  70 մլն $
8. «Լիվերպուլ»  «Warrior» – 38 մլն $

 «Standart Chartered» – 30 մլն $

 չկա  38 մլն $

9. «ՊՍԺ»

10. «Տոտենհեմ»

 

 «Nike» – 22 մլն $

«Under Armour» – 15 մլն $

 

«Emirates» – 28 մլն $

«AIA» – 24 մլն $

 

չկա

չկա

 

 50 մլն $

 39 մլն $

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում