Ինձագի. Անչելոտին հիանալի մասնագետ է, բայց «Միլանի» գլխավոր մարզիչը դեռ ես եմ

Ինձագի. Անչելոտին հիանալի մասնագետ է, բայց «Միլանի» գլխավոր մարզիչը դեռ ես եմ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` ինքը հեռացվելու է աշխատանքից, իսկ «Միլանի» ղեկավարությունն ակումբ է հրավիրելու Կարլո Անչելոտիին:

-Իմ պայմանագիրը նախատեսված է ևս մեկ տարվա համար, և ես շարունակելու եմ մարզել «Միլանը»: Կանեմ այն ամենը, ինչն իմ հնարավորությունների սահմաններում է: Արդեն ինը ամիս է` անընդհատ զրույցներ եմ ունենում ակումբի ղեկավարության հետ: Երբեմն մենք տարբեր կարծիքներ ենք ունենում, վիճում ենք, բայց միշտ ինձ թողնում են աշխատել: Ես կշարունակեմ իմ աշխատանքը կատարել, իսկ ակումբը թող որոշի` ինչ կլինի ապագայում: Կարլո Անչելոտին հիանալի մասնագետ է, բայց «Միլանի» գլխավոր մարզիչը դեռ ես եմ,-Ինձագիի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:

Նշենք նաև, որ Կարլո Անչելոտին երեկ հայտարարել է` կա՛մ շարունակելու է աշխատանքը «Ռեալում», կա՛մ մեկամյա դադար է վերցնելու:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում