Մոյսես Օրոզկո. Կարծում եմ` խաղից խաղ մենք ավելի լավ ենք հանդես գալիս

Մոյսես Օրոզկո. Կարծում եմ` խաղից խաղ մենք ավելի լավ ենք հանդես գալիս

«Արարատի» կիսապաշտպան Մոյսես Օրոզկոն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի` «Փյունիկի» հետ խաղից հետո (2:2) պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին: Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում Օրոզկոն դուբլ ձևակերպեց և բացեց իր գոլերի հաշիվն «Արարատի» կազմում: Մեքսիկայի «Տիգրեսի» և ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի 23-ամյա նախկին ֆուտբոլիստը համալրել է «Արարատի» կազմը մրցաշրջանի երկրորդ կեսից առաջ:

-Մոյսես, առաջին գոլերդ հեղինակեցիր «Արարատի» կազմում: Կիսվիր քո տպավորություններով:

-Իհարկե, շատ ուրախ եմ: Ավելի ուրախ կլինեի, եթե երեք միավոր վաստակեինք, սակայն հաճելի է, որ կարողացա օգնել թիմին խփած գնդակներով: «Փյունիկն» արդեն նվաճել է չեմպիոնի տիտղոսը և լավ թիմ է, սակայն մենք արժանի էինք հաղթանակի:

-«Արարատն» աստիճանաբար սկսում է ավելի լավ խաղալ: Արդյո՞ք դա պայմանավորված է նոր գլխավոր մարզչի գործոնով:

-Կարծում եմ, որ խաղից խաղ մենք ավելի լավ ենք հանդես գալիս: Ցավոք, արդյունքներն առայժմ դրա մասին չեն խոսում, սակայն մենք հավատում ենք միմյանց, փորձում ենք բարելավել մեր խաղը և համագործակցությունը խաղադաշտում: Մրցաշրջանի վերսկսումից առաջ գրեթե նոր թիմ ստեղծվեց և մեզ ժամանակ էր պետք մարզիչների տակտիկական մտահղացումները հասկանալու և միասնական գործելու համար:

-Արդյո՞ք արդեն հարմարվել ես մեր թիմում և հարմարվել ես հայկական ֆուտբոլին:

-Ավելացնելու տեղ միշտ էլ կա, դժվար է հասնել կատարելության, բայց` այո, սկսում եմ հարմարվել այստեղ: Չեմ կարող ասել, որ լիովին հարմարվել եմ, սակայն կարծում եմ, որ գնալով բարելավում եմ խաղս:

-Ի՞նչ ծրագրեր ունես «Արարատի» հետ կապված:

-Մյուս մրցաշրջանի համար մեր նպատակներն են մարտունակ կազմ ձևավորելն ու չեմպիոնի կոչման համար պայքարելը: Դրանք նաև իմ նպատակներն են:

-Ի՞նչ կարող ես ասել Հայաստանի առաջնության խաղամակարդակի մասին:

-Շատ լավ մրցաշար է, որում հանդես են գալիս բավականին որակյալ թիմեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում