Պաշտոնական. Դրոգբան հեռանում է «Չելսիից»

Պաշտոնական. Դրոգբան հեռանում է «Չելսիից»

«Չելսին» պաշտոնապես հաստատել է, որ չի երկարաձգելու հարձակվող Դիդյե Դրոգբայի հետ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Դրոգբան իր հերթին հայտարարել է, որ հույս ունի` ապագայում նոր պաշտոնով կվերադառնա լոնդոնյան ակումբ, իսկ թե որտեղ կշարունակի կարիերան դեռ հստակ չէ:

-Բոլոր երկրպագուներն էլ գիտեն` ինչպե՜ս եմ սիրում «Չելսին»: Հույս ունեմ` ապագայում այլ պաշտոնով կվերադառնամ այստեղ: Կտեղափոխվե՞մ «Գալաթասարայ»: Ես այդ ակումբի կգնամ մրցաշրջանի ավարտին, երբ թիմը կտոնի չեմպիոնությունը,-Դրոգբայի խոսքերը մեջբերված են «Turkish Football»-ից:

Հիշեցնենք, որ Դիդյե Դրոգբան 2014-15թթ. մրցաշրջանի մեկնարկում էր վերադարձել «Չելսի», որի հետ դարձավ Անգլիայի չեմպիոն և Անգլիայի լիգայի գավաթակիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում