Ռոնալդուն և Խամեսը չեն թողնում` Անչելոտին հեռանա «Ռեալից» (ծաղրանկար)

Ռոնալդուն և Խամեսը չեն թողնում` Անչելոտին հեռանա «Ռեալից» (ծաղրանկար)

Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի` «Ռեալ»-«Խետաֆե» (7:3) հանդիպումից հետո «Արքայական ակումբի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարեց, որ չի ցանկանում` Կարլո Անչելոտիին ազատեն գլխավոր մարզչի պաշտոնից: Ըստ կոլումբիացու` դա իր և թիմակիցների համար մեծ հարված կլինի: Իր հերթին «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում հրապարակեց իտալացի մասնագետի հետ լուսանկար և հույս հայտնեց, որ հաջորդ մրցաշրջանում կշարունակի աշխատել նրա գլխավորությամբ:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքն այս թեմայով է. Խամեսը և Ռոնալդուն չեն թողնում` Կարլո Անչելոտին հեռանա ակումբից:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալը» ոչ մի տիտղոս չի նվաճել, ուստի բացառված չէ, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կդիտարկի իտալացի մասնագետին փոխարինելու տարբերակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում