Անչելոտի. Ցանկանում եմ ընդմիջում վերցնել, քանի որ վիրահատության կարիք ունեմ

Անչելոտի. Ցանկանում եմ ընդմիջում վերցնել, քանի որ վիրահատության կարիք ունեմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, որ որոշել է մեկ տարով ֆուտբոլից ընդմիջում վերցնել, որպեսզի կարգավորի առողջական խնդիրները։

«Ես արդեն ասել եմ դա և և պատրաստ եմ կրկնել, որ մտադիր եմ մեկ տարով դադար վերցնել: Դրա համար լուրջ պատճառներ ունեմ: Ես վիրահատության կարիք ունեմ, ողնուղեղային վիրահատության։ Այն հետաձգել չի կարելի, որպեսզի խնդիրները չխորանան։

Արդեն պայմանավորվածություն կա վիրահատության վերաբերյալ։ Այն կարվի Վանկուվերում: Ես ու կինս այնտեղ տուն ունենք: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչքան ժամանակ ստիպված կլինեմ անցկացնել անշարժ վիճակում, և ինչքան կտևի վերակագնումը։ Քանի դեռ հանգստանալու եմ, ապրելու եմ Մադրիդում և Կանադայում:

«Ռեալում» անցկացրած երկու տարիները շատ դժվար էին: Ոչ ոք պատկերացնել անգամ չի կարող, թե Մադրիդում աշխատանքը որքան նյարդեր ու ֆիզիկական ուժ է խլում»,- ասել է իտալացի մասնագետը:

Այսպիսով, 55-ամյա իտալացի մասնագետը ֆուտբոլից դադար կվերցնի, եթե հեռացվի «Ռեալից»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում