«Ռեալը» այսօր կհայտարարի Անչելոտիի հեռանալու մասին

«Ռեալը» այսօր կհայտարարի Անչելոտիի հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալն» այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որը կսկսվի տեղական ժամանակով 19.00-ին։

Ակնկալվում է, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կհայտարարի թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի՝ աշխատանքից հեռանալու մասին։

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը «Արքայական ակումբը» գլխավորում է վերջին երկու մրցաշրջաններում։ Առաջին տարում նա «Ռեալի» հետ նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթն ու Իսպանիայի գավաթը, դարձել Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, սակայն ընթացիկ մրցաշրջանն ավարտեց առանց տիտղոսների։

«Goal.com»-ի աղբյուրը հայտնում է, որ կեսօրին Պերեսը հանդիպելու է Անչելոտիին՝ նրան տեղեկացնելու ղեկավարության որոշման մասին, իսկ երեկոյան արդեն կարվի պաշտոնական հայտարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում