Հայ շախմատիստների արդյունքները Չիկագոյի օփենում և Ամերիկայի առաջնությունում

Հայ շախմատիստների արդյունքները Չիկագոյի օփենում և Ամերիկայի առաջնությունում

Գրոսմայստեր Սամվել Սևյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և մի քանի այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր կկայանան վերջին տուրի պարտիաները։

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և 153 մասնակիցների մեջ գրավել 27-րդ տեղը:
8,5 միավորով չեմպիոնի կոչումը նվաճել է գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում