Դանի Ալվես. Նախքան ինձ կվռնդեն ինքս ուրախությամբ կհեռանամ

Դանի Ալվես. Նախքան ինձ կվռնդեն ինքս ուրախությամբ կհեռանամ

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն ակնարկել է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունն իրեն բավականաչափ չի հարգում: Այսօր Ավեսը մամուլի ասուլիսի է հրավիրել և տեղեկացրել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից», իսկ նոր ակումբի մասին տեղեկություն կտրամադրի Չեմպիոնների լիգայի` «Յուվենտուսի» դեմ եզրափակիչ խաղից հետո:

-Մամուլի ասուլիս եմ հրավիրել, քանի որ վերջին շրջանում իմ մասին շատ կեղտոտ բաներ են գրում և ինձ չեն հարգում: Ցավոք սրտի, շատերը հիմար են սեփական կարծիք ունենալու համար, և դա ինձ բարկացնում է: Ես այստեղ եմ նման բաներից պաշտպանվելու համար: Ուրախությամբ ինքս կհեռանամ, նախքան ինձ կվռնդեն, բայց չեմ լսի անտեղի պատճառաբանություններ, քանի որ ինձ ամբողջությամբ նվիրել եմ թիմին: Ես շարունակում եմ 200% նվիրվածությամբ հանդես գալ, բայց մտավորի արդեն ակումբում չեմ,-Ալվեսի խոսքերը մեջբերված են «Football Espana»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում