«Bild». Յուրգեն Կլոպը որոշել է դադար վերցնել

«Bild». Յուրգեն Կլոպը որոշել է դադար վերցնել

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով շաբաթներ առաջ հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո գերմանական ակումբից հեռանալու մասին, որոշել է դադար վերցնել կարիերայում: Այս մասին տեղեկացնում է «Bild» պարբերականը` մեջբերելով Կլոպի հետևյալ խոսքը.

«Ես ֆուտբոլային մարզիչ եմ և ցանկանում եմ աշխատել, բայց այս պահն ինձ համար դա շատ դժվար է»:

«Բորուսսիայում» Յուրգեն Կլոպի վերջին հանդիպումը կայանալու է մայիսի 30-ին. Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դորտմունդյան թիմը մրցելու է «Վոլֆսբուրգի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում