«Ռոլան Գարրոս». Շարապովան մեկնարկել է հաղթանակով

«Ռոլան Գարրոս». Շարապովան մեկնարկել է հաղթանակով

Ֆրանսիայի Բաց առաջնության` «Ռոլան Գարրոսի» մեկնարկային խաղում Մարիա Շարապովան առավելության է հասել էստոնուհի Կայու Կանեպիի նկատմամբ: Ռուս թենիսիստուհին հաղթել է 6:2, 6:4 հաշվով, պայքարը տևել է 1 ժամ և 24 րոպե:

Հավելենք, որ երկրորդ շրջանում Մարիա Շարապովայի մրցակիցը լինելու է հայրենակցուհի Վիտալյա Դյաչենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում