Ֆրենկ Լեմպարդը շնորհավորել է «Չելսիին»

Ֆրենկ Լեմպարդը շնորհավորել է «Չելսիին»

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը լոնդոնյան թիմին շնորհավորել է Անգլիայի Պրեմիեր լիգայում տոնած չեմպիոնության կապակցությամբ և գովեստի խոսքեր է հասցեագրել Ջոն Թերրիին ու Դիդյե Դրոգբային, ով հեռանում է «Չելսիից»:

-Շնորհավորում եմ «Չելսիին» առաջնությունում տոնած չեմպիոնության կապակցությամբ: Համոզված եմ` կվայելեք այս չեմպիոնությունը, դուք դրան արժանի եք: Այս տարի Ջոն Թերրին հիանալի էր` ինչպես բոլոր մրցաշրջաններում: Նա առաջատար է և ամեն ինչ կառուցվում է նրա շնորհիվ: Շատ հաճելի էր Թերրիի հետ խաղալը, և ես ուրախ եմ նրա համար, նա հերթական տիտղոսը նվաճեց, իսկ դա նշանակում է` ինձանից մեկ տիտղոս ավելի ունի:

Ես պետք է խոսեմ նաև իմ ընկեր Դիդյե Դրոգբայի մասին: Առանց նրա ես «Չելսիում» հաջողությունների չէի հասնի, և ակումբն էլ առանց նրա չէր հաղթի Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում: Հանդերձարանում նա հսկա էր, իսկ ֆուտբոլից դուրս` մեծ ընկեր: Պատիվ էր նրա հետ խաղալը: Նոր շրջափուլում Դիդյեին հաջողություններ եմ մաղթում: Շնորհակալ եմ, Դիդի»,-գրել է Լեմպարդը «Instagram»-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ 2014-15թթ. մրցաշրջանում Ֆրենկ Լեմպարդը հանդես եկավ «Մանչեսթեր Սիթիում», իսկ այժմ համալրելու է «Նյու Յորք Սիթիի» կազմը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում