«Ռոման» հաղթեց «Լացիոյին» և ապահովեց երկրորդ տեղը (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց «Լացիոյին» և ապահովեց երկրորդ տեղը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության նախավերջին` 37-րդ տուրի շրջանակում կայացավ հռոմեական դերբին:

«Օլիմպիկո» մարզադաշտում կայացած «Լացիո»-«Ռոմա» հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով, ինչի շնորհիվ «գայլերն» ապահովեցին Իտալիայի փոխչեմպիոնի կոչումը:  74-րդ րոպեին Խուան Իտուրբեն առաջ մղեց «Ռոմային», 81-րդ րոպեին  Ֆիլիպ Ջորջևիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 4 րոպե անց Մապու Յանգ-Մբիվան խփեց իր թիմի հաղթական գոլը:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 70 միավոր, իսկ «Լացիոն» վերջին տուրից առաջ մնաց 66 միավորով և եզրափակում է լավագույն եռյակը: Հիշեցնենք, որ առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճել է «Յուվենտուսը»:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Լացիո» – «Ռոմա»` 1:2
Գոլը`  Ջորջևիչ 81՛ – Իտուրբե 74՛, Յանգ-Մբիվա 58՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում