Պաշտոնական. Կարլո Անչելոտին ազատվեց աշխատանքից

Պաշտոնական. Կարլո Անչելոտին ազատվեց աշխատանքից

Կարլո Անչելոտին ազատվեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Ռեալի» նախագահական խորհուրդը որոշել է աշխատանքից ազատել Կարլո Անչելոտիին: Հույս ունեմ` թիմի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարենք հաջորդ շաբաթվա ընթացքում»,-ասաց Պերեսը:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը «Արքայական ակումբը» գլխավորում էր վերջին երկու մրցաշրջաններում։ Առաջին տարում նա «Ռեալի» հետ նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթն ու Իսպանիայի գավաթը, դարձել էր Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, հաղթել էր ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում, սակայն ընթացիկ մրցաշրջանն ավարտեց առանց տիտղոսների։ Ավելի վաղ Անչելոտին հայտարարել էր, որ աշխատանքից ազատվելու դեպքում դադար է վերցնելու և վիրահատվելու է:

Նշենք նաև, որ իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ է վարում Ռաֆայել Բենիտեսի ու Յուրգեն Կլոպի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում