«Ռեալի» ֆուտբոլիստների արձագանքը Անչելոտիի հեռացմանը

«Ռեալի» ֆուտբոլիստների արձագանքը Անչելոտիի հեռացմանը

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին աշխատանքից հեռացնելու մասին։ Պաշտոնյան իր խոսքում չմոռացավ նշել, որ իր համար միևնույն է, որ ֆուտբոլիստները սատարում են իտալացի մասնագետիմ։

«Արքայական ակումբի» մի քանի ֆուտբոլիստներ շնորհակալություն են հայտնել Անչելոտիին իրենց Twitter-յան միկրոբլոգների միջոցով։

Մարսելո. «Շնորհակալությու՜ն ամեն ինչի համար, մարզիչ։ Դու անհավատալիորեն մեծ ես։ Մնաս բարով»

Թոնի Կրոս. «Շնորհակալությո՜ւն, Միստր։ Հաճելի էր աշխատել Ձեզ հետ։ Ապագայում լավագույնն եմ մաղթում ձեզ»։

Խամես. «Շնորհակալություն ամեն ինչի համար, Միստեր։ Շատ բան եմ սովորել Ձեզնից»։

Գրառում է կատարել նաև Կարլո Անչելոտին. «Ես միշտ կհիշեմ «Ռեալում» անցկացրած երկու ֆանտաստիկ տարիները։ Շնորհակալ եմ ակումբին, երկրպագուներին ու խաղացողներին»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում