Երեք ծանրորդ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Երեք ծանրորդ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Հունիսի 4-ից 13-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մելիք Ղուկասյանի գխավորությամբ հանդես կգան 77 կգ քաշային կարգի մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը և 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով այս անգամ կմասնակցի գերծանր քաշային կարգում:

Մարզիկները Վրոցլավում լավագույնս հանդես գալու համար այս պահին վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան մարզամշակութային համալիրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում