Ալ-Հուսեյնը հրաժարվել է Բլատերին վարկաբեկող ապօրինի տեղեկատվությունից

Ալ-Հուսեյնը հրաժարվել է Բլատերին վարկաբեկող ապօրինի տեղեկատվությունից

Հորդանանի արքայազն Ալի Ալ-Հուսեյնը, ով Յոզեֆ Բլատերի միակ մրցակիցն է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար, հայտարարել է, որ իրեն ապօրինի առաջարկություն է արվել շվեյցարացի պաշտոնյայի հետ կապված, հաղորդում է «Associated Press» գործակալությունը։

Աղբյուրի տեղեկություններով, Ալ-Հուսեյնի հետ կապ է հաստատել անհայտ անձ՝ հայտարարելով, որ ունի մանրամասն գաղտնի տեղեկատվություն Բլատերի ֆինանսական միջոցների մասին, ինչպես նաև հնարավորություն ապահովելու մի քանի տասնյակ ձայն առաջիկա ընտրությունների ժամանակ։ Ալ-Հուսեյնը մերժել է առաջարկն ու այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա մայիսի 29-ին Ցյուրիխում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում