Մոդրիչ. Այն, որ Անչելոտին այս տարի տիտղոս չի նվաճել, ոչինչ չի նշանակում

Մոդրիչ. Այն, որ Անչելոտին այս տարի տիտղոս չի նվաճել, ոչինչ չի նշանակում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պաշտպանել է թիմի գլխավոր մաչզիչ Կարլո Անչելոտիին, ով երեկ հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Խորվաթ ֆուտբոլիստը ընդգծել է իտալացի մասնագետի ոչ միայն մարզչական, այլև մարդկային որակները։

-Միակ բանը, ինչ կարող եմ ասել Անչելոտիի մասին, այն է, որ նա գերազանց մարզիչ է ու մարդ։ Ես ինքս իմ լավագույն ֆուտբոլը ցուցադրել եմ հենց նրա ղեկավարությամբ։ «Ռեալում» աշխատանքի անցնելու առաջին իսկ օրվանից նա վստահել է ինձ։ Եվ եթե դու տիտղոս չես նվաճում, երբեմն դա չի նշանակում, որ դու լավ մասնագետ չես,-ասել է Մոդրիչը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում