«ՊՍԺ»-ն պատրաստ է դի Մարիայի գործարքում ընդգրկել վան դեր Վիլին

«ՊՍԺ»-ն պատրաստ է դի Մարիայի գործարքում ընդգրկել վան դեր Վիլին

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» նախկինի պես ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիային։

Փարիզյան ակումբը պատրաստ է 27-ամյա արգենտինացու տրանսֆերն իրականացնելու համար գործարքի մեջ ընդգրկել պաշտպան Գրեգորի վան դեր Վիլի տեղափոխությունը։ Հոլանդացի ֆուտբոլիստը «Կարմիր սատանաների» համար հեռանկարային տարբերակ է պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու համար։

Հավելենք, որ Անգլիայի առաջնության ավարտված մրցաշրջանում դի Մարիան մասնակցել է 33 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում