Խեդիրան համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ

Խեդիրան համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան ամռանը կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», վստահեցնում է «Tuttosport» պարբերականը։ Աղբյուրը հաղորդում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը, ով ամռանը ստանալու է ազատ խաղացողի կարգավիճակ, սկզբունքային համաձայնության է եկել իտալական ակումբի հետ։

Նշվում է, որ ակումբը համաձայնություն է կայացրել Խեդիրայի գործակալի հետ։ Ըստ տեղեկությունների, «Յուվենտուսում» Խեդիրան տարեկան կստանա 4,5-5 միլիոն եվրո՝ մոտ մեկ միլիոնով ավելի, քան նրա աշխատավարձն է «Ռեալում»։ Պարբերականը հաղորդում է, որ բուժզննումը հաջող անցնելու դեպքում Խեդիրան 4 կամ 5 տարով պայմանագիր կստանա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում