Բեռլուսկոնի. Հույս ունեմ՝ Գալիանին կկարողանա համոզել Անչելոտիին վերադառնալ «Միլան»

Բեռլուսկոնի. Հույս ունեմ՝ Գալիանին կկարողանա համոզել Անչելոտիին վերադառնալ «Միլան»

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ չի կորցնում լավատեսությունը Կարլո Անչելոտիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձնելու հարցում։ Երեկ 55-ամյա մասնագետը կզել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։

-Ես հույս ունեմ, որ Գալիանին կկարողանա համոզել Անչելոտիին վերադառնալ «Միլան»։ Եվ ես, և Գալիանին այդ առթիվ լավատեսորեն ենք տրամադրված, սակայն միաժամանակ ունենք ևս չորս թեկնածություն, երեքը՝ Իտալիայում, մեկը՝ արտասահմանում,-ասել է Բեռլուսկոնին։

Հաղորդվում է, որ հինգշաբթի օրը Անչելոտին կվիրահատվի Վանկուվերում։ Ակնկալվում է, որ այսօր «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին կրկին հանդիպելու է նրա հետ՝ փորձելու համոզել նրան գլխավորել իտալական ակումբը։ Բացի այդ, «Corriere della Sera»-ի տեղեկություններով, «Միլանը» պատրաստ է Անչելոտիին առաջարկել երեք տարվա պայմանագիր և 120 մլն տրանսֆերային բյուջե։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում