Ասխաբաձեն հեռացվել է «Սպարտակից»

Ասխաբաձեն հեռացվել է «Սպարտակից»

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն լքել է իր պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ասխաբաձեի պարտականությունների վաղաժամ կասեցման արաշումն ընդունել է ակումբի տնօրենների խորհուրդը։

Ակումբի ղեկավարման ենթակառուցվածներում այլ փոփոխությունների, ինչպես նաև նոր գլխավոր տնօրենի նշանակման վերաբերյալ տնօրենների խորհուրդը որոշում կընդունի մրցաշրջանի ավարտից հետո կայանալիք նոր նիստում։ 32-ամյա Ասխաբաձեն «Սպարտակի» գլխավոր տնօրեն է աշխատել 2013 թվականից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում