Վան Գալ. Անգլիայի հանդերձարանների մեծ մասում բացի զուգարանակոնքից նստելու այլ տեղ չկա

Վան Գալ. Անգլիայի հանդերձարանների մեծ մասում բացի զուգարանակոնքից նստելու այլ տեղ չկա

«Մանչեսթեր Յուանյթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դժգոհություն է հայտնել Անգլիայի մարզադաաշտերի վիճակից։

-Անգլիայում անցկացրած մեկ տարուց հետո կարող եմ խոսել և´ դրական, և´ բացասական բաների մասին։ Եկեք սկսենք բացասականներից։ Մարզադաշտերի մեծ մասում հանդերձարանները, ուր ֆուտբոլիստներն զգեստափոխվում են, հարկ եղած մակարդակի վրա չեն գտնվում։

Նույնը վերաբերում է նաև մարզչի համար նախատեսված տեղին։ Բազմիցս ստիպված եմ եղել նստել բառացիորեն զուգարանակոնքի վրա։ Այսինքն` ես այնտեղ նստել եմ ոչ նրա համար, որ ինչ-որ բան անեմ, այլ քանի որ պարզապես նստելու այլ տեղ չկար։ Ինձ համար դա զարմանալի էր։

Սակայն ինչ վերաբերում է ֆուտբոլի հանդեպ մարդկանց վերաբերմունքին, այն բանին, որ այս մարզաձևը նրանց կյանքում կարևոր դեր է կատարում, դա, անշուշտ, անհավատալի է։ Իմ ակնկալիքներն արդարացան։ Անգլիայում աշխատելը հրաշալի է։ Այստեղ բոլորն ապրում են ֆուտբոլով։ Գերմանիայում ամեն ինչ այլ կերպ է, Իսպանիայում՝ մի փոքր ավելի լավ, բայց ամեն դեպքում Անգլիայի հետ չես համեմատի,-ասել է վան Գալը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում