Հայ հրաձիգները կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայ հրաձիգները կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը

Մյունխենում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի կունենա հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու համար այսօր հայ հրաձգներից 2-ը մեկնել են Մյունխեն:

Ընդհանուր թվով Հայաստանը կներկայացնի 4 մարզիկ` Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա և Քրիստիան Լաուերները: Նրանք բոլորն էլ ներկայացնում են «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը» և հանդես կգան գնդակային հրաձգության հրացան ձևում:

Հայ մարզիկները մրցաշարին կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:

Մյունխենում խաղարկվում են Ռիո-2016-ի ուղեգրեր: Յուրաքանչյուր վարժությունում առաջատար եռյակն արժանանում է ուղեգրի, սակայն եթե առաջատարները արդեն իսկ ունենում են ուղեգիր, ապա այն բաժին է հասնում հաջորդողներին: Հայ մարզիկներն մրցելույթները կսկսեն մայիսի 28-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում