Օրվա ծաղրանկարը. Անչելոտին և Կլոպը հեռանում են

Օրվա ծաղրանկարը. Անչելոտին և Կլոպը հեռանում են

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դադարեցնում է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ համագործակցությունը: Օրեր առաջ էլ Գերմանիայի առաջնության շրջանակում հարազատ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում իր վերջին հանդիպումն անցկացրեց Յուրգեն Կլոպը: Մայիսի 30-ին Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բորուսսիան» մրցելու է «Վոլֆսբուրգի» հետ, որից հետո Կլոպը հեռանալու է դորտմունդյան ակումբից:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիին երկու մարզիչների հեռանալը համադրել է մեկ աշխատանքում: Ուշագրավ է, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Կլոպը կարող է փոխարինել Անչելոտիին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում