Վիսենտե դել Բոսկե. Բենիտեսն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է

Վիսենտե դել Բոսկե. Բենիտեսն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն աշխարհի լավագույն մասնագետների թվին է դասվում: Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հենց Բենիտեսն է փոխարինելու Կարլո Անչելոտիին, ով երեկ ազատվեց մադրիդյան գրանդի գլխավոր մարզչի պաշտոնից:

-Ես չեմ որոշում` արդյո՞ք Բենիտեսը «Ռեալի» համար լավագույն տարբերակն է, թե՞ ոչ: Միայն կարող եմ ասել, որ նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է,-դել Բոսկեի խոսքը մեջբերված է «Sportsmole»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում