Իսպանիայի հավաքականի` Կոստա-Ռիկայի և Բելառուսի հետ խաղերի հայտացուցակը

Իսպանիայի հավաքականի` Կոստա-Ռիկայի և Բելառուսի հետ խաղերի հայտացուցակը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու հունիսի 11-ին Կոստա-Ռիկայի հետ կայանալիք ընկերական, իսկ հունիսի 14-ին` Բելառուսի հավաքականի հետ Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղերին: Առաջին անգամ Իսպանիայի հավաքական են հրավիրվել «Սևիլյայի» դարպասապահ Սերխիո Ռիկոն և կիսապաշտպան Ալեքս Վիդալը:

Իսպանիայի հավաքականի հայտացուցակը

Կասիլյաս («Ռեալ»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ռիկո («Սևիլյա»), Խուանֆրան («Ատլետիկո»), Կարվախալ, Ռամոս (երկուսն էլ` «Ռեալ»), Պիկե, Ալբա (երկուսն էլ` «Բարսելոնա») Բերնատ («Բավարիա»), Բուսկետս, Ինյեստա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Նոլիտո («Սելտա»), Սան Խոսե («Ատլետիկ»), Կոկե («Ատլետիկո»), Կասորլա («Արսենալ»), Ֆաբրեգաս («Չելսի»), Իսկո («Ռեալ»), Վիդալ («Սևիլյա»), Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Մորատա («Յուվենտուս»), Ալկասեր («Վալենսիա»), Վիտոլո («Սևիլյա»), Պեդրո («Բարսելոնա»):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում