Ի՞նչն է միավորում վերջին 5 տարիներին ՉԼ-ում հաղթած մարզիչներին

Ի՞նչն է միավորում վերջին 5 տարիներին ՉԼ-ում հաղթած մարզիչներին

Կարլո Անչելոտին «ապացուցեց», որ Չեմպիոնների լիգայում տոնած հաղթանակը մարզիչների համար լավ նշան չէ: 

Երեկ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնապես հայտարարեց, որ ակումբը դադարեցնում է համագործակցությունն Անչելոտիի հետ, ում գլխավորությամբ «սորուցքայինները» նախորդ մրցաշրջանում հաղթել էին Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում:

Անչելոտին աշխատանքից ազատվեց Չեմպիոնների լիգայում տոնած հաղթանակից մեկ տարի անց: Ուշագրավ է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո մարզիչներն իրենց ակումբներում մեկ տարուց ավելի չեն աշխատել:

Ժոզե Մոուրինյու. 2010 թվականին «Ինտերի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ 6 օր անց դադարեցրեց իտալական ակումբի հետ համագործակցությունը:

Խոսեպ Գվարդիոլա. 2011 թվականին «Բարսելոնայի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ 11 ամիս ու 2 օր անց դադարեցրեց կատալոնական ակումբի հետ  համագործակցությունը:

Ռոբերտո դի Մատեո. 2012 թվականին «Չելսիի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ 4 ամիս ու 2 օր անց հեռացավ լոնդոնյան ակումբից:

Յուպ Հայնկես. 2013 թվականին «Բավարիայի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ 1 ամիս ու 1 օր անց հեռացավ մյունխենյան ակումբից:

Կարլո Անչելոտի. 2014 թվականի մայիսի 24-ին «Ռեալի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ մեկ տարի ու մեկ օր անց ազատվեց աշխատանքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում