Բուֆֆոն. «Բարսելոնային» հաղթելու հնարավորությունները 35%-ից քիչ չեն

Բուֆֆոն. «Բարսելոնային» հաղթելու հնարավորությունները 35%-ից քիչ չեն

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գնահատել է իր թիմի` Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու հնարավորությունները: Հիշեցնենք, որ եզրափակիչ` «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին, Բեռլինի «Օլմիպիաշտադիոն» մարզադաշտում:

-«Բարսելոնային» հաղթելու մեր հնարավորությունները 35%-ից քիչ չեն, բայց մենք զենք ունենք և պետք է կենտրոնանանք դրա վրա: Մենք միայն կարող ենք հանգիստ ու հստակ ասել` գիտակցում ենք, որ դեմ առ դեմ հանդիպելու ենք խնդիրների: Մեզ հոգեբանական ուժ է հարկավոր, քանի որ եթե նման լինենք անդունդում գտնվող թիմի, մրցակիցը մեզ մեկ հարվածով կոչնչացնի,-Բուֆֆոնի խոսքերը մեջբերված են «Sport Mediaset»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում